|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Եվրամիությունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին օգտվել «պատմական հնարավորությունից»՝ լուծելու տարաձայնությունները, և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
«Մենք կոչ ենք անում երկու երկրների ղեկավարներին օգտագործել պատմական հնարավորությունը այս հակամարտությունը վերջնականապես լուծելու և բովանդակալից երկխոսության վերադառնալու համար», - ասել է Հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Օլիվեր Վարհեին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Բաքվի և Բրյուսելի միջև հարաբերությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ։
«Շատ կարևոր հարցեր պահանջում են հրատապ լուծում», - ընդգծել է հանձնակատարը։
Վարհեին լիակատար աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ջանքերին, որոնք ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև երկխոսությանը խաղաղ գործընթացին առնչվող բոլոր հարցերի շուրջ՝ ներառյալ ապագա խաղաղության պայմանագիրը և սահմանազատումը:
Եվրահանձնակատարի խոսքով՝ Եվրամիությունը Հայաստանում առաքելություն է տեղակայել (EUMA) «լարվածությունը նվազեցնելու և խաղաղ գործընթացին աջակցելու համար»։
«Սա կարևոր քայլ է կայունության ամրապնդման և տարածաշրջանում Եվրամիության դերի ամրապնդման համար», - ասել է Վարհեին։