Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ArmDaily.am-ը գրում է․
Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ դատախազության ոգևորությունը մի անեկդոտ է հիշեցնում, երբ բժիշիկն ասում է վիրահատությունը բարեհաջող անցավ, պացիենտը մահացավ։ Օբյեկտիվ իրականության մեջ կա Վճռաբեկ դատարանի որոշում, որով դատարանը մերժել է դատախազության բողոքը։ Դատախազությունն ընդամենն ասել է, որ մեր հիմնավորումների հետ Վճռաբեկ դատարանը համաձայն է եղել, այսինքն, այն հիմնավորումների հետ, որ կալանքը կարող էր կիրառվել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն` անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի բողոքին, որով վերջինս ՀՀ վճռաբեկ դատարանից հայցել էր Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի այդ որոշումը, և նոր դատական ակտով նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:
Մինչդեռ, դատախազությունը որոշման հրապարակման մեջ շեշտադրում էր կատարել նրան, որ Վճռաբեկ դատարանն ուշացումով հաստատել է «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» գործով խափանման միջոց կալանքի վերաբերյալ դատախազության դիրքորոշումների հիմնավորվածությունը։ «Դատախազությունը ասել է, որ իրենց հիմնավորումների հետ Վճռաբեկն համաձայնել է, որ այն հիմնավորումների հետ, որ կայանքը կարող էր կիրառվել։ Ես մեկ այլ բանի համար եմ ցավում, որ դատախազությունը, որ պատասխատու է երկրում օրինականության, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության համար, որ մեր սահմանադրությունն արձանագրել է մարդու իրավունքնրի գերակայությունը՝ դատախազությունը փոխանակ հայտարարություն տարածեր, որ ինչ լավ է, որ Վճռաբեկ դատարանի որոշումն ավելի շուտ չի եղել, հակառակ դեպքում մարդը հնարավոր է, որ կալանքի տակ լիներ այն դեպքում, երբ այդ հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց։
Դատախազությունը անգամ այս պարագայում հպարտությամբ նշում է, որ Վճռաբեկ դատարանը մեր փաստարկների հետ համաձայնեց։ Երկրորդ Դատախազությունը միասնական մոտեցում չի ցուցաբերել, երբ որևէ ատյան դատախազությանն ասում է, որ դիմումը ընդունելի չէ՝ քննադատության տարափ է տեղում , ընդհուպ մինչև որակելով այդ որոշումները ապօրինի և ոչ տրամաբանական, բայց երբ դատախազության դիմումները կամ բողոքները բավարարվում են՝ սկսվում է դատական համակարգի որոշումներով հպարտանալ։ Սա ընդամենը նկարագրում է ժամանակակից իրողությունը, թե թափանցիկ աշխատանքը ինքնագովազդից չեն տարբերվում»։
Նա ընդգծեց, որ իր համար ցավալի է, որ Վճռաբեկը չի օգտվել հնարավորությունից և ևս մեկ անգամ չի ամրագրել ազատության կանխավարկածը։ «Այսինքն դատաքննության փուլում ընդհանուր առմամբ անձը պետք է գտնվի ազատության մեջ և հետևյալ ենթադրյալ իրավախախտումների առկայությունը, վկաների վրա ազդելու և գործի քննության վրա ազդելու հնարավորությունը պետք է բացառվի իրականում այլ գործիքներով, քան կալանքն է»։ Ըստ Օրբելյանի՝ քանի որ գործ հարուցելու հնարավորությունը կողմերից մեկինն է՝ այս դեպքում դատախազությանը, դատախազությունը միշտ կարող է գործ հարուցել և քանի որ Հայաստանում ապօրինի գործ հարուցելու համար փոխհատուցումները չնչին են, եթե լինեին , օրինակ ԱՄՆ-ի նման և դատախազությունը ստիպված լիներ ամեն սխալ հարուցած գործի համար փոխհատուցում տար տուժողին, ապա կարծում եմ այս գործիքակազմը կարելի էր քննարկել։ «Ինչևէ Վճռաբեկ դատարանն ասել է, որ Ձեր արգումենտները լավն են, բայց մի կենտրոնական խնդիր կա, հոդվածը, որի մասին խոսում ենք, հակասահմանադրական է, խոսքը 300.1 մասին է, ոչ թե 311-ի։
Դատախազությունը մինչև հիմա չի ընկալել, որ ինքը պարտավորություն ուներ ընդհանրապես գործ չհարուցել։ Երբ ՍԴ-ն այդ հոդվածը հակասահմանադրական ճանաչեց ՝ դրա մեկնաբանություններն այլ էին, չի ասում՝ սխալ էինք, կներեք, ասում է պետք է վերաորակենք։ Շատ կարևոր հանգամանք է, դատական համակարգի նկատմամբ վերաբերմունքը լինել երկակի չի կարող, մի որոշում ասել լավն է, մյուսը քննադատել իրավական պետությանը ոչ հարիր բառապաշարով։ Իրականում հարցը շատ ավելի պարզ դաշտում է հակասահմանադրական հոդվածով օրենքով մարդը կայանքի տակ է պահվել ավելի քան 400 օր, այս հարցի պատասխանն եմ ես ակնկալում դատախազությունից»։