Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում Սահմանադրական դատարանի իրավաբաններն անգամ համամիտ են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոտնահարում է Սահմանադրությունը:
Ըստ Demokrathaber-ի՝ Սահմանադրական դատարանի իրավաբան և Բարձրագույն կրթության խորհրդի նախկին անդամ Էրդողան Թեզիչին ուղղված հարցին, թե «արդյո՞ք Էրդողանը ոտնահարում է Սահմանադրությունը, թե ոչ», նա ասել է,-«Այս հարցին ամենալավը կպատասխանի վարչապետ, պրոֆեսոր Դավութօղլուն: Այս հարցը նրանք ուղղեք, տեսնենք՝ ինչ կպատասխանի: Ընդունո՞ւմ է նման բան, թե՞ ոչ»:
Սահմանադրական դատարանի իրավաբան Լևենք Քյոքերը ևս հայտնել է, որ Էրդողանը անկողմնակալ չէ, ինչը Սահմանադրության բացահայտ ոտնահարում է:
Անդրադառնալով Էրդողանի՝ «ես ժողովրդի կողմից եմ, բայց իմ սրտում մի կուսակցույթուն կա» խոսքերին, Քյոքերն ասել է,-«Բացի իր սրտի կուսակցությունի մյուս կուսակցությունները ժողովրդի մի մաս չե՞ն կազմում»: Իրավաբանը շեշտել է, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ է, որ նախագահը հանուն կուսակցության աշխատանքներ է տանում, ինչը, իրավաբանի խոսքով, Սահմանադրության մեջ շեշտված անկողմնակալությանը դեմ է:
Ինչ վերաբերում է իրավաբան Միհթաթ Սանջարին՝ նա հայտնել է, որ նախագահի բոլոր շրջագայությունների կապված են խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից, ինչը նա թաքցնելու անգամ կարիք չի զգում:
«Նրա ելույթներն այնպես են, ասես նա է կուսակցության նախագահը: Ընտրություններին անմիջական ազդեցություն ունեցող ելույթներ է ունենում: Հարձակվում է հատկապես քրդամետ «Ժողովուրդների Դեմոկրատական» և կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վրա»: Պետության կարողություններն օգտագործում է ԱԶԿ-ի ընտրական քարոզարշավի համար: Սա ընտրական օրենքին դեմ և հանցանք է»,-ասել է նա: Սանջարի խոսքով՝ Թուրքիան արդար և խաղաղ ընտրական մրցակցությունից հեռանում է: «Նա սպառնում է թե ընտրության անվտանգությանը, թե հասարակական խաղաղությանը»,-ասել է իրավաբանը: