կարևոր
52048 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-22 13:07
Հասարակություն Մշակույթ

Այսօր գիրքը հրապարակվել է այնպես, ինչպես պատկերացրել էր Սամվել Կարապետյանը․ Էմմա Աբրահամյան

Ուղիղ 18 տարի հետո Բեկոր և Մարիլու Փափազյանների հվանավորության ներքո իրականացավ և լույս տեսավ Սամվել Կարապետյանի վաղեմի երազանաքներից մեկը՝ «Արցախի մանրատեղանուններ» գիրքը։ Սա իր տեսակի մեջ եզակի աշխատություն է, որում Սամվել Կարապետյանը ներակայացրել է վիմագիր արձանագրություններում, միջնադարյան գրավոր աղբյուրներում, գրականության մեջ ներառված մանրատեղանունները։ Այս մասին Սամվել Կարապետյանի «Արցախի Մանրատեղանունները» գրքի շնորհանդեսի ժամանակ  ասաց Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Էմմա Աբրահամյանը։

«Երբ Սամվելն աշխատում էր Քոլատակ գյուղի մոտ գտնվող «Կոշիկ» անապատում, այնտեղ եկեղեցուն նվիրատվական արձանագրություններից մեկում ընթերցում է ձկնավազ բառը, որից հետո հարցնում է գյուղացիներին, որոնք անմիջապես արձագանքում են` ասելով, որ սա մեր ծկնավազն է, և պարզվում է, որ այդ անունը կրող տեղամասը գնվում է շուրջ 5 ու կես կմ հյուսիս-արևելք՝ Թբլղուր գյուղի մերձակայքում, և հենց այդ ժամանակվանից սկսած Սամվելն իր առաջ նպատակ է դնում հավաքագրել մանրատեղանունները, ճշգրիտ տեղորոշել և մոռացությունից փրկել։ Նա միշտ օրինակ էր բերում Արևմտյան Հայաստանի մեր կորցրած տեղանունները, և ասում էր,որ պետք է մենք կարողանանք փրկել մեր մանրատեղանունները՝ դրանք ճշգրիտ տեղորոշելով»,- ասաց նա։

Հիմնադրամի ղեկավարը նշում է, որ շատ կուզենար, որ մեր ազգագրագետներն ու բանասերները լծվեին մանրատեղանունների հավաքագրման և քարտեզագրման գործին, իրենք ուղղակի ֆիզիկապես չեն հասցնում։

«Սամվել Կարապետյանն աշխատանքները ամբողջացնում է 2002 թվականին ԱՄՆ-ի Հայ օգնության ֆոնդի «Գիտություն և կրթություն» ազգային հիմնադրամի հատկացրած դրամաշնորհի շնորհիվ և որոշում է, թե ինչպիսին պետք է լինի գիրքը։ Այսօր գիրքը հրապարակվել է այնպես, ինչպես պատկերացրել է Սամվել Կարապետյանը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։