|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը առաջարկել է Քոնիայի ռազմաբազայի այցելության շուրջ առաջացած թուրք-գերմանական անհամաձայնությունը լուծել իր միջնորդությամբ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ գերմանական «Deutsche Welle »լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ այդ մասին հայտնել է Ստոլտենբերգի խոսնակը:
Միջանկյալ նշենք, որ մի քանի օր առաջ թուրքական իշխանությունները թույյլ չտվեցին, որ Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները այցելեն Քոնիայի ռազմաբազա: Գերմանացի պատգամավորները ցանկանում էին տեսակցել այնտեղ ծառայող գերմանացի զինվորականներին:
Ստոլտենբերգը մասնավորապես առաջարկել է, որ ՆԱՏՕ-ի համապատասխան մարմինները հանդիպում կազմակերպեն երկու երկրների խորհդարանների պատգամավորների միջև՝ խնդիրը կարգավորելու համար:
Խոսնակը շեշտել է, որ Քոնիայի ռազմաբազան չափազանց կարևոր է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող պայքարի հարցում:
Հիշեցնենք, որ գերմանացի պատգամավորների այցը Քոնիայի ռազմաբազա նախատեսված էր հուլիսի 17-ին:
Այցը արգելելու մասին գերմանական կողմին Թուրքիայից հայտնել են հուլիսի 14-ին։ Գերմանիայի ԱԳՆ ուղարկված նամակում թուրքական կողմը նշել էր, որ «թուրք-գերմանական հարաբերությունները այս պահին այնքան լարված են, որ գերմանացի պատգամավորների այցը ավիաբազա չի կարող տեղի ունենալ»: