Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը, որ ՀՅԴ 132 Ամեակի տօնակատարութեան միջոցառումների շրջանակում, ՀՅԴ ԱՄՆ Արևմտեան շրջանն էր այցելել իր համայնքային հանդիպումների շարքին Շաբաթ, Փետրուար 18ի առաւօտեան Կենտրոնական կոմիտէի անդամների ընկերակցութեամբ մտերմիկ նախաճաշ-հանդիպում ունեցաւ ազգային եկեղեցական միաւորների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը տեղի ունեցաւ Արևմտեան Ամերիկայի Հայ Օգնութեան Միութեան Շրջանային Վարչութեան կենտրոնում և ՀՕՄի հիւրընկալութեամբ: Հանդիպման ներկայ էին ՀՕՄի, Համազգայինի, Ազգային Վարչութեան, Հայ Մշակութային Հիմնարկութեան և Երիտ-պատանեկան միութիւնների ներկայացուցիչներ:
Ջերմ մթնոլորտում տեղի ունեցան մտքերի փոխանակութիւն հայութեան և համայնքին յուզող տարբեր հարցերի շուրջ: Բըրբէնքի կենտրոնում ևս առանձին մի այլ հանդիպում տեղի ունեցաւ, որտեղ Յակոբ Տ. Խաչատուրեանը Կենտրոնական կոմիտէի երիտասարդական հարցերի ներկայացուցիչ Զոհրապ Գահուէճեանի ընկերակցութեամբ հանդիպեց երիտասարդական, պատանեկան և ուսանողական միաւորների ներկայացուցիչների հետ: