|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«Այն ինչ այսօր կատարվում է Հայաստանում, հիշեցնում է 1920-30-ականների բոլշևիկյան տեռորը։
Իշխանության գալով, այն ժամանակվա «առաջադեմ», իրականում՝ ապազգային, անհայրենիք բոլշևիկները սկսեցին հաշվեհարդար տեսնել Հայոց պետության հիմնադիր-զորավարների հետ։ Գնդակահարվեցին և աքսորվեցին հայրենիքի համար կռված, Սարդարապատի հերոսներ Դանիել Բեկ-Փիրումյանը,Մովսես Սիլիկյանը և ուրիշներ, այդ թվում նաև պապս՝ Վահան Չերազը։
Այսօր, իշխանությունը զավթած «առաջադեմ», իրականում՝ ապազգային, անհայրենիք, դավաճան քպ-ականները , կատարում են իրենց տերերի հրահանգը և հաշվեհարդար տեսնում հայոց նվիրյալների հետ։ Այդ է վկայում Գրիգորի Խաչատուրովի դեմ հալածանքները»։