կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-02 23:39
Արցախ

Սերունդները մեզ չեն ների.Արմեն Ռուստամյան

Սերունդները մեզ չեն ների.Արմեն Ռուստամյան

«Ինչպե՞ս կարողացանք միավորվել ծանր օրերին եւ ինչո՞ւ չենք կարող դա անել հիմա: Եթե չանենք, սերունդները մեզ չեն ների: Պետք է միավորվենք՝ հաղթանակը պահելու համար: Հաղթանակը պահել նշանակում է արցախյան շարժման նվաճումները պաշտպանել»,- ԼՂՀ անկախության օրվան նվիրված հանրահավաքում ելույթ ունենալով՝ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

 

Արմեն Ռուստամյանը կոչ է անում պատրաստ լինել պատերազմի, իսկ դրա համար անհրաժեշտ է ներսում գիտակցել միասնականության անհրաժեշտությունը, անկախության ձեռքբերումները:

 

ՀՅԴ ներկայացուցչի համար անընդունելի է այն, որ մեր անկախությունը կերտած, հայրենիքի ազատագրման համար արյուն ու կյանք չխնայած ազատամարտիկը եւ նրանց ընտանիքներն այսօր արդարություն են փնտրում երկրի ներսում եւ նստացույցի են դուրս եկել՝ իրենց իրավունքների պաշտպանության համար. «Ավելի մեծ անարգանք մեզ լինել չի կարող, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել` հոգալու մեր ազատամարտիկների բոլոր կարիքները, որ նրանք ոչ միայն արժանապատիվ կյանքով ապրեն, այլեւ մենք պետք է նրանց օրինակով սերունդ դաստիարակենք»:

 

Արմեն Ռուստամյանը նաեւ դժգոհեց ՀՀ-ում միահեծան կառավարումից՝ դա համարելով մեր խնդիրների գլխավոր պատճառներից մեկը: