կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-19 18:51
Քաղաքական

Ապագայ սերունդները անիծելու են իմքայլականներին և նրանց կուռք հանդսացող՝ Նիկոլին. Թաթուլ Օհանեան

Ապագայ սերունդները անիծելու են իմքայլականներին և նրանց կուռք հանդսացող՝ Նիկոլին. Թաթուլ Օհանեան

Ըստ գաղափարախօսների և հասարակագիտութեանց գիտնականների տեսակէտների մի աննշան տարբերութեամբ, հայրենիք նշանակում է «այն երկիրը որտեղ մարդը ծնւել է ու որի քաղաքացին է: Պատմականօրէն տւեալ ժողովրդին պատկանող բնատարածքը՝ իր բնութեամբ, բնակչութեամբ, հասրակական և պետական կառուցւածքով, լեզւով, մշակոյթով, կենցաղով, բարքերով և այլն»:

Համառօտ կերպով՝ հայրենիք նշանակում է ժողովուրդ ու տարածք և հայրենիքի նկատմամբ տածած սէրը բարոյական սկզբունք է: Ազգերը ապրում ու զարգանում են մի շարք ազդակների շնոհիւ որոնց կարևորագոյներից մէկը՝ հայրենի տարածք ունենալն է, պատմական օրինակները ցոյց են տալիս որ այն ազգերն են պատմութեան բեմից անհետացել որոնք նախ կորցրել են իրենց տարածքները, այս առթիւ բազում են պատմական օրինակները որոնք նիւթիցս դուրս լինելու բերումով, զանց եմ առնում ներկայացնելուց:

Նշեալ տարածքի և ժողովրդի անվտանգութեան ու պաշտպանութեան գլխաւոր գործը ընկած է պետութեան և նրա թիւ մէկ ղեկավարի ուսերին, դժբախտաբար այսօր մեր ժողովրդի ու նրան պատկանող տարածքների ճակատագիրը տնօրինւում է ոչ թէ  «իմ քայլական» իշխանաւորներ և նրա թիւ մէկ ղեկավարի կողմից այլ՝ ուրիշների:«Իմ քայլականներ»ը, առանց Արցախի կարգավիճակը ճշտելու, ազատագրւած շրջաններից բացի, մեր դարաւոր թշնամիներին յանձնեցին նաև մեր պատմական Շուշին ու Հադրութն իրենց շրջաններով, և այսօր ադրբեջանցին մեր հայկական տարծքներում, ազատ տեղաշարժ անելուց բացի, զինւած ուժերով վերհսկողութիւն է իրականացնում մեր Սիւնիքի մարզի թէ ներհամայնքային ճանապարհների և թէ Գորիսից մինջև մեղրի, Իրանին կապւող ճանապարհների վրայ և պատուհաս է դարձել Սիւնեցիների համար:

Այսօր ադրբէջանցին, հակառակ միջազգային իրաւունքների, Սիւնիքի մարզում ապօրինի զինւորական ներկայութեամբ, ադրբեջանական դրօշներ ու թուրքերէն սադրիչ ցուցանակներ է տեղադրում մարզից ներս և լկտիաբար պահանջում է ապամոտաժել Գարեգին Նժդեհի արձանը և GPS-ով նոր սահմաներ է քաշում ի վնաս Հայաստանի, նպատակ ունենալով հայաթափել Սիւնիքը և իրականացնել իր դարաւոր երազանքը՝ այն է Սիւնիքին տիրանալով ի գործ դնի փանթուրքական ծրագիրը որն է ստեղծել, Եւրոպաից մինչև միջին Ասիա, թրքալեզու ժողովրդներից բաղկացած՝ մեծ թուրանի կայսրութիւնը որի իրականացման գլխաւոր արգելքներից մէկը Սիւնիքն է որին էլ տիրապետելու համար, նոյեմբերի 10-ին Մոսկւայում կնքւած եռակողմ  պայմանագրի 9-րդ կէտը, պարտաւորեցնում է Հայաստանի Հանրապետութեանը ապահովել ադրբեջանի և Նախիջևանի միջև քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկութիւնը որոնց հսկողութիւնը նոյնիկ, համաձայն նոյն այդ յօդւածի առնւած է Հայաստանի պետութիւնից և սա նշանակում է թուրքիային թոյլ տալ, երբ կամենայ, Հայաստանի հողերով ազատ ել և մուտ կատարել դէպ ադրբեջան և միջին ասիա իր չարաբաստիկ՝ պանթուքիզմի հայակուլ ծրագիրը իրականացնելու համար:

Տարանցումը  (լատ. Transitus) միջազգային օրէնք է երբ մի պետութիւն իր տնտեսական շահերից ելնելով կամենում է այլ երկրների ցամաքային տարածքով ապրանքներ տեղափոխել այլ վայրեր, առ այդ դիմում է տարածք տրամադրող երկրին և փոխադարձ համաձայնութեամբ կնքւում է բազմաբովանդակ մի պայմանագիր որի մէջ ներառւած են վճարումների, վերհսկումների և այլնի պարտականութիւններն ու պարտաւորութիւնները և ոչ թէ  պարտւած և յաղթող պետութիւնների միջև կնքւած պարտադրեալ մի պայմանագրի, ինչպէս նոյեմբեր 10-ին, Մոսկւայում կնքւած եռակողմ պայմանագիրն է:  

Այս բոլոր ողբերգութիւնը կատարւում է մեր «թաւշեայ յեղափոխականներ»ի և նրանց կուռք՝ Նիկոլի աչքերի առաջև, բայց նրանք կամ չեն զգում ու հասկանում կամ էլ նրանց համար կարեւոր չէ հայրենիքն ու նրա նկատմամբ իրենց ունեցած տարածքի ու ժողովրդի պաշտպանութեան ու անվտանգութեան ապահովման թիւ մէկ հանդիսացող պարտականութիւնները և կամ էլ լծւած են մեր թշնամիների կառքին, կատարելու նրանց հայակործան ծրագրերը:

«Ողբամ զքեզ քաղաք որ թագաւորդ մանուկ է»:

Ապագայ սերունդները անիծելու են իմքայլականներին և նրանց կուռք հանդսացող՝ Նիկոլին, իրեց այս հայակործան անտարբերութեան և ապազգային ընթացքի համար:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

Նոր-Ջուղա

18-2-2021թ.