Ռուս-ուկրաինական պատերազմի ելքի մասին որևէ կասկած լինել չի կարող։ Ռուսաստանը անպայման հաղթելու է, ավելի շուտ Ուկրաինան հաստատ պարտվելու է։ Ու ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստասնը ավելի հզոր է ու ավելի մեծ։ Պատճառը ավելի պարզ է ու բնական։ Ուկրաինան արհեստական կազմավորում է և անպայման կազմալուծվելու է ու ոչ մի հավաքական արևմուտք նրան փրկել չի կարող և չէր էլ կարող։
Ուկրաինան, բոլշևիկների հորինած այն մի քանի արհեստական կազմավորումներից է, որոնց պատճառով հետխորհրդային շրջանում, հենց այդ արհեստական կազմավորումների շուրջ անընդհատ պատերազմներ են ընթանում։ Առայժմ թվարկենք առաջին երեք արհեստական կազմավորումները՝ Վրաստան, Ուկրաինա և հատկապես ադրբեջան։ Եթե Վրաստանը 50 տոկոսով էր արհեստական , Ուկրաինան 70, ապա ադրբեջան կոչվածը 100 տոկոսով։ Ենթադրություններ չանենք, թե ովքեր են շահագրգռված ադրբեջանի գոյությամբ և ատամներով փորձում են փրկել այն։ Բայց ասենք, որ զուր ջանքեր են թափում։ Զուր ջանքեր է թափում նաև ադրբեջան կոչվածը, որը շատ լավ հասկանալով իր ծագումնաբանության խիստ խոցելի լինելու հանգամանքը, հենց այս օրերին, նաև աչքի առաջ ունենալով Ուկրաինայի դառը օրինակը, շատ անկանոն շարժումներ է անում։ Ադրբեջան կոչվածը փրկել ուղղակի հնարավոր չէ․ ադրբեջան կոչվածը անպայման կազմալուծվելու է։
Պատճառը մեկն է և պատճառն էլ բնական է․
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՈՉ ՄԻ ԲԱՆ ԵՐԿԱՐ ԿՅԱՆՔ ՉԻ ՈՒՆԵՆՈՒՄ։