| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի Կարս նահանգում գտնվող պատմական Հայաստանի Անի մայրաքաղաքի՝ սելջուկ-թյուրքերի կողմից 1072 թվականին կառուցված հնագույն Մանուչեի մզկիթը թուրքական իշխանությունների կողմից կվերանորոգվի և կվերաբացվի 2021 թ. օգոստոսի 26-ին՝ Մանազկերտի ճակատամարտի 950-ամյակի կապակցությամբ։
UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում գտնվող Անիի ավերակներում գտնվող մզկիթը կառուցվել 1072 թ. և համարվում է Հայկական լեռնաշխարհում թյուրքերի կողմից կառուցված առաջին իսլամական աղոթավայրը։
Վերականգնողական աշխատանքները կիրականացվի Թուրքիայի Արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության Զարգացման գործակալությունների գլխավոր վարչության վերահսկողությամբ։
Նշենք, որ Մանուչեի մզկիթը իսլամական աղոթավայր դառնալուց առաջ ծառայել է որպես քաղաքային մաքսատուն (կամ պահակատուն)։ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո Անիի նոր տերը՝ քրդական Շադդադյանների հիմնադիր Մանուչեն, ով հայոց Աշոտ Դ թագավորի դստեր որդին էր, շինությանն ավելացնում է մինարեթներ և դարձնում մզկիթ։
Թուրքերը Մանուչեին համարում են թուրք և նշում են, որ Էբուլ Մենիչեհր մզկիթը համարվում է առաջին թյուրքական մզկիթներից մեկն է տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ Մանազկերտի ճակատամարտը տեղի է ունեցել 1071 թ.՝ սելջուկ-թյուրքերի և բյուզանդացիների միջև։