|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Թուրքիայում 84 տարեկան հասակում մահացել է երկրի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախկին առաջնորդ եւ Անթալիայից պատգամավոր Դենիզ Բայքալը։
Այս մասին Twıtter–ի իր էջում հայտնել է կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։
Բայքալը եղել է Թուրքիայի «կորսված տասնամյակի»՝ 1990-ականների գլխավոր քաղաքական դեմքերից մեկը, եղել է այդ ժամանակ միմյանց հաջորդող կոալիցիոն կառավարություններում, զբաղեցրել փոխվարչապետի և ԱԳՆ ղեկավարի պաշտոնը։
Հայտնի էր իր հակահայկական դիրքորոշումներով։