|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
«Ասում են, թե Նիկոլ Փաշինյանն իր առջև խնդիր է դրել դառնալու ընդդիմադիր դաշտի առաջնորդ. նրա հիմնած «Քաղաքացիական պայմանագիրն» ակնհայտորեն «հաջողության պատմությունների» կարիք ունի, ինչն էլ ուղղակիորեն կախված է հրազդանյան ընտրություններից, դրա համար էլ այդ ընտրությունները վերջինիս համար դարձել են կենաց-մահու կռիվ։ Հրազդանում հաղթանակն ու «թարմ արյունը» նոր լիցք կհաղորդեն կուսակցությանը, սակայն հենց միայն այդ պատճառով ՀԱԿ-ն ու յուր սատելիտները չեն ցանկանում Նիկոլին «պրիզնատ գալ», նրա և ԼՏՊ-ի միջև խիստ անթաքույց ատելություն կա, ուստի Նիկոլն իր հույսը դրել է քաղաքացիական հասարակության աջակցության, մասնավորապես՝ Գյումրու Լևոն Բարսեղյանի վրա և պատրաստ է վճարելու նրան՝ Գյումրու յուր դիտորդներին իրեն տրամադրելու համար։ Իհարկե, դեռ հայտնի չէ՝, գյումրեցիներին Հրազդան բերելով արդյոք չե՞ն նյարդայնացնի հրազդանցիներին, որոնք դեռ չեն մարսել երևանցիների հոսքը Հրազդան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։