կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-29 14:10
Աշխարհ

Բայդենը հանդիպել է Բելառուսի ընդդիմության փախած առաջնորդ Տիխանովսկայայի հետ

Բայդենը հանդիպել է Բելառուսի ընդդիմության փախած առաջնորդ Տիխանովսկայայի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի՝ հուլիսի 28-ին, հայտարարել է, որ առավոտյան հանդիպում է ունեցել նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Այս մասին նա հայտնել է իր Twitter-ում:

«Ինձ համար պատիվ էր այսօր առավոտյան Սպիտակ տանը հանդիպել Տիխանովսկայայի հետ: ԱՄՆ-ն աջակցում է Բելառուսի ժողովրդին ժողովրդավարության և մարդու համընդհանուր իրավունքների ձգտման մեջ»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Հաղորդագրության մեջ հրապարակվել է նաև Բայդենի և Տիխանովսկայայի լուսանկարը՝ դիմակներով՝ Սպիտակ տան գրասենյակներից մեկում խոսելիս:

Տիխանովսկայան  Telegram-ի իր ալիքում կոչ է արել օգնել երկիրը դարձնել «ժողովրդավարությանը ոչ բռնի անցման հաջող օրինակ»:

Նա «Настоящее время» հեռուստաալիքին ասել է, որ հանդիպումը ջերմ էր. «Մենք միասին ոչ քիչ ժամանակ անցկացրեցինք՝ մոտ 15 րոպե, բայց դա շատ ջերմ հանդիպում էր։ Ես տեսա մի մարդու, որն անտարբեր չէ Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ»: