Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Էրդողանը գալիք ընտրություններում կկորցնի իշխանությունը:
Քըլըչդարօղլուն ասել է, որ հնարավոր է ընտրություններից առաջ թուրքական իշխանությունները նախաձեռնեն ընտրական օրենսդրության փոփոխություններ, որոնք թույլ չեն տա դաշինքների մուտքը խորհրդարան:
«Էրդողանը սկսել է խաղալ ընտրական օրենքների հետ՝ իր իշխանությունը պահպանելու համար: Բայց ճշմարտությունը, որը պատմությունը ցույց է տալիս, հետևյալն է՝ կառավարությունը, որը սկսում է խաղալ ընտրական օրենսդրության հետ, ժամանակավոր բնույթ է կրում»,- ասել է Քըլըչդարօղլուն:
Նա նշել է, որ Էրդողանը չի կարող ճիշտ առաջնահերթություններ սահմանել, նա փակվել է պալատում՝ կտրված թուրքական իրականությունից, այժմ միայն մտածում է, թե ինչպես պահել իր գոյությունն այդ պալատում:
«Անկախ օրենքներում փոփոխություններից՝ Էրդողանը կհեռանա: Հասարակությունն այլևս նրան չի ցանկանում: Առաջին ընտրությունների ժամանակ իշխանափոխություն կլինի»,- ասել է ընդդիմության առաջնորդը: