Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանը ողջունում է նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս մասին հայտնումէ թանգարանի պաշտոնաակն կայքը:
«Հոլոքոստի պատմությունը սովորեցնում է, որ անցյալի հետ համերաշխությունը նախապայման է ներկան հասկանալու և ավելի լավ ապագա կերտելու համար», - ասում է հուշահամալիրի տնօրեն Սառա Բլումֆիլդը: «Հայ ժողովրդի դեմ իրագործված հանցագործությունների ողջ ծավալի ճանաչումը, նույնիսկ իրադարձություններից մեկ դար անց, կարևոր է ոչ միայն զոհերի և նրանց սերունդների համար»:
1915 թ-ի գարնանից մինչև 1916 թ-ի աշնան վերջը Օսմանյան կայսրության կառավարությունը, հրահանգվելով մայրաքաղաք Ստամբուլից, ձերբակալեց, արտաքսեց մարդկանց, մասսայական սպանություններ իրականացրեց և ստեղծեց պայմաններ՝ երկրի հայ քրիստոնյա քաղաքացիների շրջանում զանգվածային մահերի համար: Նրանց մեծ մասը ապրում էր ժամանակակից Թուրքիայի տարածքում: Առնվազն 664,000 և, հնարավոր է, 1,2 մլն հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ զոհվել են կոտորածների, անհատական սպանությունների, համակարգված վատ վերաբերմունքի, հարկադիր տեղահանման, սովի և հիվանդությունների հետևանքով:
«Չնայած հայերի հետ կատարվածի ընդհանուր ուրվագծերը պարզ են, այս պատմության ամբողջական փաստավավերագրումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ բոլոր պետական և մասնավոր արխիվները բացվեն անկախ հետազոտողների առջև: Հուշահամալիրը շարունակում է կոչ անել բոլոր համապատասխան արխիվային հաստատություններին՝ բաց անել արխիվները բոլոր հետազոտողների համար»,- ամփոփում է հոդվածագիրը: