Միասին կարող ենք
կարևոր
1312 դիտում, 6 ժամ առաջ - 2026-04-05 11:24
Աշխարհ

Ամերիկացի օդաչուների փրկարարական առաքելությունը ձախողվել է․ Իրանի կենտրոնական հրամանատարության խոսնակ

Ամերիկացի օդաչուների փրկարարական առաքելությունը ձախողվել է․ Իրանի կենտրոնական հրամանատարության խոսնակ

Իրանի ԶՈՒ հրամանատարությունից հայտարարել են, որ ամերիկացի օդաչուների փրկարարական առաքելությունը ձախողվել է, երկու ուղղաթիռ է խփվել։

«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին հայտնել է, որ կործանել են « Black Hawk» ուղղաթիռներ և C-130 օժանդակ ինքնաթիռ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի արևմուտքում խոցվել է F-15 կործանիչ, որի անձնակազմի երկու անդամներից մեկը միանգամից փրկվել էր, իսկ երկրորդին փնտրում էին ԱՄՆ-ն ու ԻՀՊԿ-ն:

Կործանումից հետո իրեն հետապնդող իրանական ուժերից օդաչուն թաքնվել էր բլրի գագաթին։

ԱՄՆ-ի զինվորականները ներխուժել էին Իրան՝ փրկարարական գործողություն իրականացնելու համար։

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, կատաղի մարտեր են ընթացել Իրանի հարավ-արևմուտքում։

Դոնալդ Թրամփը օվալաձև գրասենյակից հետևել է մարտերին:

Հաղորդվում էր ԱՄՆ-ի զրահատեխնիկայի և օդային աջակցության մասնակցության մասին։ Բայց ԱՄՆ-ի բոլոր ուժերն արդեն դուրս են բերվել Իրանի տարածքից։


Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իրականացրել է իր պատմության մեջ ամենահամարձակ որոնողափրկարարական օպերացիաներից մեկը։