|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ուկրաինան կդիմի անվտանգության երաշխավոր երկրներին՝ տեխնիկական և ռազմական օգնություն ստանալու համար. հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը:
«Մենք զինված ուժերը բերել ենք ամբողջական մարտական պատրաստության, մենք վարժանքներ ենք անցկացրել: Սկսում ենք վերականգնել բանակը»,- նշել է նա:
Սակայն, Տուրչինովի խոսեքերով, Ուկրաինային անհրաժեշտ է նաև տեխնիկական և ռազմական օգնություն: «Գերագույն ռադայի նիստի առաջին հարցը մեր անվտանգությունը երաշխավորող երկրներին դիմելն է, որպեսզի նրանք ստանձնեն իրենց պարտականությունները»,- հայտարարել է նա: