Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Կիրովի անվան մանկական զբոսայգում «Մենք» ազգային-հայրենասիրական երիտասարդական շարժման կազմակերպած ստորագրահավաքին /այգին մարմնավաճառներից ազատելու եւ երեխաներին վերադարձնելու պահանջով/ շուրջ 150 մարդ է միացել. այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» ՀԿ-ի նախագահ Մելինե Յավրյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ երեկ ակտիվիստներից մի քանի տղա հերթապահել են զբոսայգում` համասեռամոլ մարմնավաճառների հետ զրուցելու համար:
«Տղաները մինչեւ գիշերը 1:30 մնացել են այնտեղ, բայց ոչ ոք չի եկել: Մինչ այդ մենք հայտարարել էինք, որ պետք է մնանք եւ զրուցենք նրանց հետ, հավանաբար` նրանք էլ իմացել եւ չեն եկել: Փաստորեն, մեկ գիշեր այգին մաքուր է մնացել»,- ասաց Յավրյանը` հավելելով, որ այգին մարմնավաճառներից մաքրելու պահանջ-խնդրանքով մոտ օրերս իրենք նամակով կդիմեն ՀՀ ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանին: