|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Նախօրեին Ազատ գյուղի մոտակայքում գտնվող զորանոցում տեղի ունեցած ողբերգությունից հետո, ինչի հետևանքով 15 զինվորներ զոհվեցին, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ոչ պաշտոնական վարկած, թե ինչ է տեղի ունեցել: Դրանից հետո հնչեցի սպայական կազմից այն անձանց անունները, որոնք պաշտոնանկ արվեցին առանց քքնության իրականացման:
Ստորև ներկայացնում ենք, թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր ժամանակ, ապա իշխանափոխության սկզբնական շրջանում: Օրինակ, երբ նա 2018-ին ՊՆ-ում ներկայացնում էր Դավիթ Տոնոյանին, հետևայլ տեքստն էր ասում.
«Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար դառնա լրահոսի հերթական վերնագիր, և հակառակորդի գործողությունների արդյունքում և միջադեպերի արդյունքում տեղի ունեցած ցանկացած դեպք պետք է լրջորեն հետաքննվի»: