Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արբանյակի կառավարման կենտրոն Հայաստանում այդպես էլ չստեղծվեց: Ինչպես հայտնի է, Հայաստանի առաջին արբանյակը Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերվեց 2022-ի մայիսի 25-ին։ Այդ ժամանակ իշխանություններն ամենաբարձր մակարդակով հայտարարեցին, թե հնարավորինս կարճ ժամկետներում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն, իսկ նախարարի կողմից ժամկետ նշվեց նաեւ 2022 թվականի տարեվերջը:
Նկատենք, որ արբանյակի գործարկման օրվանից տարատեսակ ոչ միանշանակ կարծիքներ ու պնդումներ են հնչում արբանյակի պատկանելության, հնարավորությունների եւ նպատակահարմարության մասին, եւ, ամենակարեւորը, ինչպես նշել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի որեւէ նկարահանում չի արվել կամ չի հրապարակվել ամենազոր արբանյակի կողմից: Խնդիրն այստեղ ոչ միայն կառավարման կենտրոն չունենալու հանգամանքն է, այլ նաեւ համապատասխան կադրերի առկայությունը:
Այսինքն՝ երաշխիք չկա, որ եթե արբանյակի կողմից լուսանկարներ արվեն, մենք ունենք մասնագետներ, որոնք կարող են ուսումնասիրել դրանք կամ կառավարման կենտրոնում համապատասխան աշխատանք իրականացնել:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում