|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Ռուսաստանը և Հայաստանը տարբեր մակարդակներում են բանակցում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ. այս մասին լրագրողներին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. փոխանցում է РИА Новости-ն։
«Աշխատանքային, տարբեր մակարդակներով մշտական շփումներ կան»,- վստահեցրեց նա։ Պեսկովն այսպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու և ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի կորպուսով փոխարինելու համար։
Նա հայտնել է, որ Հայաստանի ղեկավարության առաջարկը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ, քննարկվում է Մոսկվայի և Երևանի միջև աշխատանքային մակարդակով, սակայն խնդրի լուծման համար անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությունը։
Պեսկովն ասել է. «Կան մշտական շփումներ՝ տարբեր մակարդակներով, իհարկե, այս թեման մի քանի անգամ եղել է օրակարգում։ Բայց պարզ է, որ ցանկացած բան կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ»։