|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլը ոչ թե միջանցք է տալիս,այլ Հայաստանն է վեր ածում թուրք-ադրբեջանական միջանցքի։
Հայաստանի տարածաշրջանային լուրջ գործոն լինելը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով.
1. Հայկական Արցախի գոյությյամբ։
2. Հայկական Սյունիքի,հայ-իրանական սահամանի ու Ադրբեջանը Նախիջեւանից կտրված պահելու տարածքի առկայությամբ։
3. Հայկական ատոմակայանով։
4.Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությամբ։
Նիկոլն ու նրա թուրք-նատօական գործընկերները չեզոքացրել են հայկական Արցախը,Սյունիքին լուրջ վտանգ է սպառնում,ատոմակայանը հայ-ռուսական դեգրադացվող հարաբերությունների հետեւանքով կանգնելու է փակման վտանգի տակ,իսկ ռուսական ռազմաբազան էլ առաջիկայում կարծես դուրս է հանվելու ։
Այս սցենարի խաղարկման արդյունքում ՝Հայաստանը ոչ թե թուրք-ադրբեջանական միջանցք է տալու,այլ ինքն է վեր ածվելու թուրք-ադրբեջանական միջանցքի»։