Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 31-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանում սեպտեմբերի 2-ին կայանալիք Արցախի անկախության օրվան նվիրված հանրահավաքին, Արցախում տիրող իրավիճակին, ընթացող քաղաքական վերադասավորումներին ու որպես դրանց հետևանք՝ հնարավոր զարգացումներին:
Խոսելով առաջիկա հանրահավաքի մասին՝ Քրիստինե Վարդանյանը կարևորել է դրա դերն ու նշանակությունը Արցախի հետագա ճակատագրի որոշման հարցում, նշել այն կարևոր ուղերձները, որ հանրահավաքով պետք է փոխանցվեն միջազգային հանրությանը, ինչպես նաև Արցախի բարեկամներին և հակառակորդներին: Ըստ դաշնակցական պատգամավորի՝ Երևանում և աշխարհի ևս 15 երկրներում սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքներն ու ի աջակցություն Արցախի ամենատարբեր ակցիաները այսօր այն առավելագույնն են, որ հնարավոր է անել տոտալ շրջափակման մեջ հայտնված Արցախի ու նրա հերոսական ժողովրդի համար:
Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ու վերադասավորումները Քրիստինե Վարդանյանը համարում է Արցախի ինքնորոշման ու անկախության համար մղվող պայքարի նոր ու դժվարին փուլ, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ուժով պետք է հասցնել տրամաբանական ավարտին:
«Առանց Հայաստանի Հանրապետության մասնակցության ու վճռական միջամտության ոչ Լաչինի միջանցքը կբացվի, ոչ էլ Արցախի օրախնդիր հարցերը կլուծվեն»,- նշել է Քրիստինե Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում