| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) պատգամավոր Մուստաֆա Եներօղլուն Բուրսա քաղաքում ներկայացրել է Թուրքիա-թուրքական սփյուռք խնդիրները: Այս մասին տեղեկացնում է «Dunyabulteni» լրատվական կայքը:
Ըստ Ermenihaber-ի՝ «Էմիգրանտի ընկալումից դեպի Սփյուռք. արտերկրում բնակվող թուրքերի քաղաքականությունը» խորագրով հանդիպման ժամանակ Եներօղլուն խոսել է համայնքների և իրենց հայրենի երկրի վրա նրանց ազդեցության մասին: Նրա կարծիքով՝ ժամանակակից աշխարհում, որտեղ սահմաններն աստիճանաբար կորցնում են իրենց նշանակությունը, իսկ մարդիկ ավելի հեշտությամբ ու հաճախակիությամբ են փոխում իրենց բնակության վայրը, անկասկած ամենակարևոր ուժերից մեկը սփյուռքն է դարձել:
«Սխալ չի լինի, եթե սփյուռքը դիտարկենք որպես երկիրն առաջ մղող, երբեմն էլ երկրի տնտեսությունը փրկող, անգամ հայրենիքն ուղղորդող, քաղաքականությունը որոշող ուժ»:
Ըստ Եներօղլուի՝ այդպիսի սփյուռքի հաջողված օրինակ է հայկական սփյուռքը: Բանախոսի խոսքերով, հայկական սփյուռքն իր պետությունից ավելի հզոր է և այդպիսով՝ Հայաստանի քաղաքականության վրա որոշիչ ազդեցության ունի: Որպես հաջողված սփյուռքի օրինակ` նա նշել է նաև հրեական սփյուռքը:
Անդրադառնալով Թուրքիային և թուրքական սփյուռքին՝ Եներօղլուն դժգոհել է, որ Թուրքիան չի օգտագործում արտերկրում բնակվող թուրքերի ներուժը, ավելին` նրանց անգամ սպառնալիք է ընկալում: Սակայն, ըստ նրա, արդեն սկսել են հասկանալ, թե՛ սփյուռքի դերը և թե՛ կարևորությունը: