Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել Անկարայում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Հերվե Մարգոն: Այս մասի գրում է Ermenihaber-ը:
Պատճառը Փարիզում տեղի ունեցած ցույցերն են, որոնք կազմակերպել են քրդերը, տեղի քրդական համայնքի երեք անդամների սպանությունից հետո։
Թուրքական կողմն իր դժգոհությունն է հայտնել բողոքի ցույցերի վերաբերյալ և պնդել, թե Ֆրանսիայում Թուրքիայի դեմ սև քարոզչություն է իրականացվում, իսկ ֆրանսիացի որոշ քաղաքական գործիչներ որպես գործիք են օգտագործվում:
Թուրքիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Ֆրանսիան «ողջամտորեն» կգործի այս իրավիճակում:
Փարիզում Թուրքիայի դեսպանատունը նույնպես այս հարցի վերաբերյալ պաշտոնական Անկարայի մտահոգությունները փոխանցել է Ֆրանսիայի իշխանություններին։
Նշենք, որ սպանությունը տեղի էր ունեցել անցյալ ուրբաթ։ 69-ամյա տղամարդը սպանել էր 3 մարդու և վիրավորել մի քանիսին։ Նա ոստիկանությանն ասել էր, որ ատում է «օտարերկրացիներին»։
Դրանից հետո Փարիզում քրդերի բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնք շաբաթ օրը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Դեկտեմբերի 26-ին, այս միջադեպի կապակցությամբ երթերն ու բողոքի ցույցերը շարունակվում են նաև Ֆրանսիայի մայրաքաղաքում։