Փոխարժեքներ
04 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան մատնանշել են, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի հայտարարությունները Փարիզի՝ Ռուսաստանի ղեկավարության հետ երկխոսության հանդեպ անհետաքրքրության մասին, թե իբր նա կեղծ հայտարարություններ է հրապարակում, անընդունելի է։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ապրիլի 12-ին Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պ. Լևին կանչվել է ՌԴ ԱԳՆ»,-ասվում է ԱԳՆ կայքում։
Նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի՝ «ռուս պաշտոնյաների հետ երկխոսության ֆրանսիական կողմի շահագրգռվածության պակասի մասին հայտարարությունների ֆոնին, որը նա հիմնավորել է նրանով, որ ռուս պաշտոնյաների հրապարակած հայտարարություններում իբր կեղծ տեղեկություններ են պարունակում», ՌԴ ԱԳՆ-ում անընդունելի և իրականության հետ կապ չունեցող են համարել ։
«Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի այս հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես ֆրանսիական կողմի գիտակցված և մտածված գործողություն, որն ուղղված է երկու երկրների միջև ցանկացած երկխոսության հնարավորությունը խաթարելուն»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։