|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Իսրայելում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Դանոն հինգշաբթի, մայիսի 27-ին, կանչվել է Իսրայելի ԱԳՆ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի խոսքերից հետո, ով հայտարարել էր, որ Իսրայելում ներկայիս իրավիճակը կարող է հանգեցնել ապարտհեյդ պետություն դառնալուն: Այդ մասին հայտնում է Ouest-France-ը:
Իսրայելական դիվանագիտության ղեկավար Գաբի Աշքենազին դեսպանին ասել է, որ ֆրանսիացի նախարարի խոսքերը «անընդունելի են, անհիմն և իրականությունից հեռու»:
Մայիսի 23-ին Լե Դրիանը հայտարարել էր, որ Իսրայելում ներկայիս իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ Իսրայելը կվերածվի ապարտեիդ պետության: