Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Զաքարի Գրոսը նախօրեին հրավիրվել է երկրի ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել բողոքի նոտա՝ Երևանում ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոկիեի և Արցախի ԱԳՆ Մասիս Մայիլյանի միջև հանդիպման և դրա արդյունքում կնքված համատեղ հռչակագրի կապակցությամբ:
Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտնել է, որ նման քայլերը բացասաբար են ազդում բանակցային գործընթացի վրա և «աջակցություն են օկուպանտ Հայաստանին»: Փոխնախարարը նշել է նաև, որ ԵՄ առաջատար ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկներից մեկը ստվեր է գցում Փարիզի միջնորդական առաքելության վրա. հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:
Ֆրանսիացի դեսպանից բացատրություն է պահանջվել: Դեսպանը նշել է, որ տեղական և քաղաքային իշխանությունների գործողությունները չունեն որևէ իրավական ուժ և չեն արտահայտում ֆրանսիական կառավարության դիրքորոշումը:
Նշենք, որ Մայիլյանի և Վոկիեի միջև ստորագրված հռչակագրում մասնավորապես նշվում է, որ Արցախի ժողովրդի մեկուսացումը խոչընդոտում է նրա կողմից իր հիմնարար իրավունքների և ազատությունների իրացմանն ու հակասում ազատության, հավասարության և համագործակցության ոգուն, առանց որոնց տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատումն անհնար է: