Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Հունիսի 13-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նիստում կքննեն փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ փաստաբանների պալատից: Նշենք, որ փաստաբանի դեմ կարգապահական վարույթ էր հարուցվել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի 22.02.2016թ.-ի դիմումի համաձայն` կապված «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ընթացքում փաստաբանի կողմից արված հայտարարության հետ:
Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարի 19-ին «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հերթական ծրագրի ժամանակ Ժուժուն` հաղորդման հերոս Էդգարը, հայտնել էր, որ չի կարողանում աշխատանք գտնել, որովհետև նույնասեռական է, և այդպիսի վերաբերմունքն իր նկատմամբ ներկայացրել էր որպես հասարակության կողմից դրսևորվող խտրականություն:
Հաղորդման փորձագետ հյուրերից` փաստաբան Գարիկ Գալիկյանն էլ հայտարարել էր. «Ես միշտ, միշտ ու միշտ պայքարել եմ իրանց դեմ, պայքարում եմ ու պայքարելու եմ: Երբ տեսնեմ, տրորելու եմ, ոտնատակ եմ տալու նրանց, և այո’, նրանց պետք է վառել: Կարող եք իմ նկատմամբ քրեական գործ հարուցել, կարող եք հաղորդում տալ»: Նաև հավելել էր. «Այո՛, իմացի՛ր, որ հալածում են ձեզ, ու ես միշտ հալածելու եմ քո նմաններին»: