|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Նոյեմբերի 7-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին որոշման նախագիծը:
Համաձայն նախագծի՝ ՀԷՑ-ի կողմից 2016 թ-ի 2-րդ եռամսյակի համար ՀԾԿՀ-ին ներկայացված սպառողների էլեկտրամատակարարման ընդհատումների մասին տեղեկատվության և ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ՝ «1-80» ծառայության արձանագրած հեռախոսազանգերի, ինչպես նաև կարգավարական ծառայությունների օպերատիվ մատյանների գրառումների համադրման արդյունքում ի հայտ են եկել մի շարք անճշտություններ և անհամապատասխանություններ. Հենց այդ հիմքով հանձնաժողովը 2016 թվականի սեպտեմբերի 27-ից ընկերության նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ՝ Տեղեկատվության հավաստիության ուսումնասիրության նպատակով:
ՀԾԿՀ-ի կայքից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 5-ի ՀԷՑ-ը հանձնաժողով է ներկայացրել տեղեկատվությունում հայտնաբերված անճշտությունների վերաբերյալ իր պարզաբանումներն, ինչից հետո հանձնաժողովը տասն օրով երկարաձել է վարչական վարույթի ժամկետը: Հոկտեմբերի 31-ին ընկերությունը հանձնաժողով է ներկայացրել տեղեկատվության ճշգրտված տարբերակը՝ միաժամանակ հայտնելով, որ Տեղեկատվության հավաստիության բարձրացման նպատակով սկսել է սպառողների հոսանքազրկման հաշվառման հետ կապված հաշվետվությունների կազմման կարգի մշակման և էլեկտրոնային օպերատիվ մատյանների ներդրման աշխատանքները: