կարևոր
4315 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-02 16:30
Քաղաքական

Սահմանեք՝ որն է ձեր պատկերացումը, դնենք ժողովրդի դատին․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին

Մինչև բուն նյութին անդրադառնալը երկու հարց ուղղեմ․ ապրիլին ասում էիք  միջազգային հանրությունը դիմում է, որ իջեցնենք նշաձողը, որ՞ն էր այդ նշաձողը, ո՞րն է այդ միջազգային հանրությունը։ Ֆրանսիայի և՛ Սենատը, և՛ ԱԺ-ն այդպիսի պահանջ չեն դրել, Ռուսաստանը էլի չէր ասում մոռացեք կարգավիճակը, ոչ էլ Ամերիկան է դրա մասին ինչ-որ բան ասել, ո՞վ է այդ միջազգային հանրությունը, մի հատ հասցեական ասեք հասկանանք, և ո՞րն է այդ նշաձողը միչև, որ դուք պատրաստ եք իջեցնել։ Այս մասին Ազգային Ժողովի արտահերթ նիստում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ես շատ դժվարարնում եմ պատկերացնել, թե երբ ադրբեջանցիները ներխուժեն հանկարծ Արցախ այդ 140 միլիարդ դրամով կառուցված տներով ինչպես են կասեցնելու Ադրբեջանի հարձակումը Արցախի դեմ, որովհետև չմոռանանք, որ որևէ փաստաթղթով նշված չի, որ Հայաստանը այլևս հրաժարվում է Արցախի պաշտպանության երաշխավորը լինելուց։ Ձեր կառավարության ընդունած ազգային անվտանգության ռազմավարության մեջ հենց այդպես էլ նշված է, որը չի փոխվել պատերազմից հետո։ Հիմա վերջապես չմոռանանք, որ մենք պատրաստում ենք հայտարարություն, որը պատասխան է Մեջլիսի հայտարարությանը, մենք ասում ենք Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, ոչ թե ուղղակի Լեռնային Ղարաբաղ։ Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ է եղել հարձակումը։ Այս կոնֆլիկտը ծագել է ինքնորոշման իրավուքնի շուրջ։ 1988թ․ից հայկական կողմը հղում էր կատարում ԽՍՀՄ սահմանադրության 70-րդ հոդվածի վրա, Ադրբեջանը՝ 78-րդի վրա»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ բոլոր հայկական փաստաթղթերում խոսքը գնացել է ինքնորոշման իրավունքի մասին և միջազգային հանրությունը ընդունել է հենց ինքնորոշման իրավունքը։ Երեք հիմնարար սկզբունքների մասին էր խոսքը, որոնցից մեկը ազգերի իրավահավասարություն և ինքնորոշման իրավունքն էր։

«Հիմա այդ իրավունքից ի՞նչի եք հրաժարվում, ավելի լայնացնում ե՞ք։ Մի լայնացրեք, հետ բերեք նրան, ինչ-որ կար։ Ամեն դեպքում , հասկանալի է, որ տեքստի շուրջ քննարկումը պետք է վերածվեր ավելի կոնցեպտուալ քննարկման քաղաքական մոտեցումների։ Իշխանությունների քաղաքական մոտեցումները փոխվել են, դա ակնհայտ է։ Երկիր գլուխը նախագահն է, նրա կայքի վրա, դեռ մինչև վերջերս, Արցախի հարցի քաղաքական կարգավորման մասին գրված է կարգավորման հիմք պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը։ Ես հղում չեմ կատարում կառավարության ծրագրի վրա, Ձեր նախընտրական ծրագրի վրա։ Եթե փոխվել է Ձեր քաղաքական կուրսը՝ ներկայացրեք դրա։ Ձեր քաղաքակն ուժի ղեկավարը, ոչ թե երկրի ղեկավարը, բազմաթիվ անգամներ ասել է, եթե լինի Ղարաբաղյան հարցի կարգավորման տարբերակ ես այդ տարբերակը պատրաստ եմ քննարկել։ Այդ մասին խոսել է Ստեփանակերտում 2018 թ․ի մայիսին, դրա մասին խոսել է հրապարակում ՝ իր վարչապետության 100 օրվա մասին, որովհետև այդ հանրահավաքին մասնակցել էին բացառապես ՔՊ-ական նախարարները, դրա մասին խոսել է 2019թ․ի մայիսի 19-ին Արցախի  Հանրապետության անվտանգության խորհրդի և ՀՀ անվտանգության խորհրդի հետ։ Սահմանեք՝ որն է Ձեր պատկերացումը, դնենք ժողովրդի դատին։ Ասում էիք չէ ժողովրդի թիկունքում որևէ որոշում չենք կայացնելու, հիմա պարզվում է ժողովրդի թիկունքում որոշում է կայացվել, պաշտոնական դիրքորոշումը, ինչպես արձանագրված է նախագահի կայքի վրա, հավանաբար նախագահը նույնիսկ չգիտեր էլ, որ իր կայքի վրա այսպիսի  բան կա գրած, իմ հարցումից հետո, որ իրենք օրենքի խախտումով ուշ պատասխանեցին, այսօր դուք կարդում եք այդ կայքի վրա Արցախյան հակամարտությունը վերջանում է 1992թ․ով։ Հավանաբար չգիտեր, հետո հանել է»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորը կարծում է, որ եթե սա է եղել պետական քաղաքականությունը,ապա ՔՊ-ն փոխե՞լ է պետական քաղաքականությունը, փոխել է ժողովրդի թիկունքում։

«Բերեք այդ հարցը ձևակերպեք, և ասեք, հայ ժողովուրդ դու ինչպես ես պատկերացնում դա։ Մեր քաղաքականությունը սա է, թուրքերին չգրգռենք, որովհետև եթե թուրքերի «էշին չոշ ասենք», իրանք կարող է պատերազմ սկսեն։ Ձեր պատճառահետևանքային կապերի տրամաբանությունը  հիմնովին սխալ է, ասում եք չլարենք, որովհետև կարող է լինի կռիվ։ Մենք ասում ենք, ժողովուրդ ոչ, Դուք 2018-19 թվականներին վարել եք սխալ քաղաքականություն, դա արձակել է թուրքերի ձեռքերը, բերել է պատերազմի, հիմա Դուք 2 տարի խոսում եք խաղաղության մասին, մենք ունենք անընդհատ պատերազմ, միգուցե դուք դադարեցնեք համեմատվել օբյեկտիվ իրականություն հանդիսացող փաստերի հետ։ Ընդունեք, որ Ձեր ամբողջ քաղաքականությունը, որը Դուք կոչում եք քաղաքական օրակարգ, բերել է և բերում է պատերազմի։ Հետևաբար պետք է փոխեք այդ քաղաքականությունը, փոխեք, և ոչ թե ասեք, բա որ հանկարծ ավելի վատ լինի։ Չի լինի ավելի վատ, որոհետև ավելի վատ չի կարող լինեն, որովհետև այս ծանր իրավիճակը ավազի քաղաքականության հետևանքն է»,- ասաց նա։