կարևոր
16966 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-25 20:53
Հասարակություն

ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի աշխատանքներին

ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի աշխատանքներին

ՀՅ Դաշնակցության պատիվակությունը նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում մասնակցելու է Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհրդի և կոնգրեսի աշխատանքներին։

Կոնգրեսի և խորհրդի նիստերը Սոցիալիստական Ինտերնացիոնալի գլխավոր քաղաքական իրադարձություններն են, երբ ընտրվում է կազմակերպության նոր ղեկավարություն, ճշտվում են առաջիկա տարիների գործունեության քաղաքական առաջնահերթությունները։ 

Սույն նստաշրջանին մասնակցում են շուրջ 80 երկրների մոտ 400 պատվիրակներ, այդ թվում Իսպանիայի, Մոնտենեգրոյի և Ալբանիայի վարչապետները, Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

ՀՅԴ պատվիրակությանն անդամակցում են Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգմավոր Դավիթ Իշխանյանը, Երիտասարդ սոցիալիստների միջազգային միության փոխնախագահ Սարինե Աբրահամյանը և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանության և ՀՅ Դաշնակցության արտաքին հարաբերությունների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ։