Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
2014 թվականը Ֆրանսիայում հռչակվել է Ժան Ժորեսի տարի, նրա մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ։
Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ, հայկական իրավունքների պաշտպան քաղաքական գործչի մահվան տարելիցը Հայաստանում նշելու համար, Հայ Յեղափոխական Դաշնակցության (Արևմտյան Եվրոպա և Հայաստան) և Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով, սեպտեմբերի 4-7-ը Հայաստան է այցելում Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբի պատվիրակությունը` գլխավորությամբ խմբակցության ղեկավար պրն Բրյունո լը Ռուի։
Պատվիրակությանը ընկերակցում են Հայ Յեղափոխական Դաշնակցության Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի եւ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ` գլխավորությամբ ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանի։
Ֆրանսիական պատվիրակության այցելությունն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համագործակցությամբ եւ Ֆրանսիական համալսարանի և «Հրայր Մարուխյան» հիմնադրամի (Երևան) աջակցությամբ:
Ֆրանսիական պատվիրակության պաշտոնական հանդիպումներին մասնակցում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու՝ Կիրո Մանոյանը։