կարևոր
5026 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-19 09:10
Քաղաքական

ՔՊ-ում անակնկալի են եկել Փաշինյանի հայտարարությունից. «Հրապարակ»

ՔՊ-ում անակնկալի են եկել Փաշինյանի հայտարարությունից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Քաղպայմանագիր» խմբակցությունում անակնկալի են եկել հինգշաբթի օրը Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած այն հայտարարությունից, թե ինքը դեռ 2021 թվականի հունվարին է ընդունել Ռուսաստանի առաջարկները։ Բանն այն է, որ ՔՊ փակ նիստերի ժամանակ Փաշինյանն անձամբ է կուսակիցներին հրահանգավորել՝ ընդդեմ Ռուսաստանի հայտարարություններ անել, եւ ոմանք անգամ բաց տեքստով հայտարարել են, թե Ռուսաստանը Հայաստանից Զանգեզուրի միջանցք է ուզում։ Եվ ընդամենը սեպտեմբերին «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ իր թերթում գրել է, թե «ինչ է ուզում Ռուսաստանը»։

ՔՊ-ականները մասնավոր զրույցներում տարակուսած ասում են․ «Տեսնես ի՜նչ կարգի է Պուտինը նեղել Փաշինյանին, որ նա ստիպված է 180 աստիճանով դիրքորոշում փոխել»։ Հիշեցնենք, որ Փաշինյանը ռուսական առաջարկի մասին լռելու վերաբերյալ ասել էր․ «Դրա մասին չեմ խոսել՝ զուտ կոռեկտությունից ելնելով, բայց․․․ շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ, այնուամենայնիվ, թեման պարզաբանելու հնարավորությունը մեզ ընձեռեց, եւ եթե մեր կառավարության դիրքորոշումը խուսափողական է, մենք, ըստ էության, էսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել»։ Թե երբվանից է Արցախի եւ Հայաստանի շահերից բխող թեմաներով խոսելը դարձել ոչ կոռեկտ, պարզ չէ։

Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում: