|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանում վեթինգ իրականացնելու մասին նախագիծը գրեթե պատրաստ է և շուտով կներկայացվի հանրային քննարկման. այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա հավելեց, որ նախագիծը մշակելու գործընթացը սկսվել է ամիսներ առաջ և այս պահին մշակման վերջնականացման փուլում է:
«Այդ իսկ պատճառով դիմում եմ «Լուսավոր Հայաստան»-ի ու «Բարգավաճ Հայաստան»-ի մեր գործընկերներին` մեկ շաբաթվա ընթացքում գրավոր կերպով ներկայացնել առաջարկություններ ու մտահոգություններ», - հայտարարեց Մակունցը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անակնկալի եկավ Մակունցի հայտարարությունից: «Տիկի'ն Մակունց, ամիսներ առաջ, որ դուք սկսել եք աշխատել դրա վրա, ու մենք խաբար չենք դրա մասին, սա արդեն վատ նախադեպ է: Ամիսներ առաջ վեթինգի մասին խոսակցություն չի եղել, խոսվել է միայն անցումային արդարադատության մասին: Հիմա պետք է խումբ ստեղծել ու այդ խմբում աշխատել, ոչ թե աշխատել մի բանի վրա ու հետո մեզանից առաջարկություններ ուզել: Ինչի՞ շուրջ առաջարկություն տանք, ի՞նչ իմանանք՝ ինչ եք գրել, որ առաջարկություն տանք»,- ասաց նա: