|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Սիսիանում եկող տարվա մարտի 26-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Տեղեկացանք, որ սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ավագանի մտած բոլոր ընդդիմադիր ուժերի անդամներն ինքնաբացարկի դիմումներ են գրել, իսկ ՔՊ-ն եւ Արման Բաբաջանյանի կուսակցության ավագանու 2 անդամները չեն կարող քվորում ապահովել, եւ, ըստ օրենքի, ավագանու լուծարումից երեք ամիս հետո նոր ընտրություններ պիտի կայանան:
Սիսիանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընտրված, բայց լիազորություններ չստանձնած Արմեն Հակոբջանյանը մեկուսացել է` վերջին շրջանում ո՛չ մարզխորհրդի նիստերին է մասնակցում, ո՛չ մարզային միջոցառումներին: ՔՊ-ն հաջորդ անգամ, ըստ ամենայնի, նրա թեկնածությունը չի առաջադրի:
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։