Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այսօր «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը լրագրողներին ներկայացրեց 5-րդ գումարման խորհրդարանի 9-րդ նստաշրջանի գործունեության և պատգամավորների գույքի ու եկամուտների 2012-2016թթ. հայտարարագրերի դիտարկման արդյունքները:
«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նշեց, որ խորհրդարանը 112 օրենք է ընդունել 9-րդ նստաշրջանի ընթացքում, որի երկու երրորդը ընդունվել է արտահերթ նստաշրջանների ժամանակ: Ի դեպ, ամենակարևոր օրենսդրական ակտերը նույնպես ընդունվել են արտահերթ նիստերի ընթացքում: Խորհրդարանի նախաձեռնողականության մակարդակն ավելի է վատացել` 95 տոկոս կառավարություն և 5 տոկոս ԱԺ հարաբերակցությամբ:
«Մենք սա անվանել ենք խորհրդարանի օտարում, մեկուսացում օրենսդրական գործունեությունից»,- ասաց Լուսինե Վլասյանը:
Շարունակելով դիտարկումները` նա նշեց, որ ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 5-ը որևէ լսում չի իրականացրել` խախտելով ԱԺ կանոնակարգ-օրենքի պարտադիր պահանջը: Եղել են հանձնաժողովներ, որոնք ընդհանրապես նիստ չեն հրավիրել, օրինակ` եվրոպական ինտեգրման հանձնաժողովը: