Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Բացի թուրքի ձեռքով գրված պատմությունից, մնացած բոլոր դեպքերում պատմության մեջ դու մնալու ես որպես հողատու եւ կապիտուլյանտ։
Նիկոլ Փաշինյանն ասում է.
«Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ Պապ թագավորի մասին, պարզ է որ ես պատմության մեջ կլինեմ հերթական հողատուն»…
Նախ. դու՝ ո՞ւր,Պապ թագավորն՝ ո՞ւր։
Պապը Ձիրավի ճակատամարտ է հաղթել ու բանակ հզորացրել։
Պապը փաստացի անկախություն է տվել ու ազգային դարձրել Հայ Եկեղեցին՝ դադարեցնելով հայ կաթողիկոսների Կեսարիայում օծվելու պրակտիկան։
Դու ի՞նչ ես արել։
Բանակը գլխատել ես։
Հանձնել ես Արցախը։
5.000 հայ ընտանիքի ճրագ ես մարել։
120.000 հայ մարդու անտուն ու անգերեզման ես թողել։
5 տարում 3 պատերազմ ես բերել ու դեռ մի քանի հատ էլ խոստանում ես բերել։
Դու ավերածության,տգիտության ու քաոսի սիմվոլ ես, Նիկոլ։
Ապագա Հայոց պատմություն գրողները, կլինեն նրանք ապագա Խորենացի՞, Բուզա՞նդ, թե՞ Փարպեցի, քեզ ներկայացնելու են որպես հողատու եւ դավաճան»։