Փոխարժեքներ
28 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում շարունակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարանը մերժեց Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելու մասին պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունն ու թույլատրելի ապացույց համարեց Սրբազանի համակարգչում հայտնաբերված օրագիրը:
Ավարտվել են նաև հիմնական դատալսումները և կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով։
Իր եզրափակիչ ելույթում փաստաբան Երեմ Սարգսյանը, դիմելով դատավոր Արմինե Մելիքսեթյանին, հատկանշեց դատավորի կողմից թույլտրված ակնհայտ կողմնակալ վարքագծի մասին․ «Մաթեմատիկական ճշգրտությամբ սխալներ եք արել»,-ասաց փաստաբանը՝ ընդգծելով․ «Պատմության մեջ մնալու եք որպես, սովետական կարգերից հետո, Միքայել Սրբազանին առաջինը դատող անարդար դատավոր»։
«Չնայած հաստատապես անարդար կարպով դատապարտելու եք Միքայել Սրբազանին, սակայն դրանով արդարությունը չի վերանալու, պատմության մեջ կվաստակեք ձեր ուրույն տեղը որպես իր ազգի, հայրենիքի, հայոց պետականության համար քաղաքական հետապնդման ենթարկված արքեպիսկոպոսին Սովետական կարգերից հետո առաջինը դատող դատավոր։
Եթե արդար եք, գործել օրենքի համաձայն, ոչինչ չունեք մտածելու իմ ասածի հետ կապված։ Այլապես գիտեք, քրեական գործերը վերաբացելու իրավական ընթակարգեր են առկա, ակնհայտ անարդար դատական ակտեր կայացումն էլ հանգեցնում է քրեական պատասխանատվության։ Միակ կոչը, որ կարող եմ ձեզ անել՝ գործել բացառապե օրենքի հիման վրա, բացառապես արդար դատական ակտ կայացնել»,-ասաց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։