կարևոր
4603 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-25 17:51
Քաղաքական

Փաշինյանը գիտակցում է, որ Նեռը հենց իր անունն է, նա պատմության մեջ մնալու է որպես հայրենիքը կործանող Հերոստրատ. հոգեբան

Փաշինյանը գիտակցում է, որ Նեռը հենց իր անունն է, նա պատմության մեջ մնալու է որպես հայրենիքը կործանող Հերոստրատ. հոգեբան

Փաշինյանն ու իր ամբողջ հանցախումբը պրակտիկորեն շատ լավ հասկանում են, թե ինչ են անում, ու ինչի դիմաց են անում, գիտեն ու հաճախ պատմում են իրենց հետագա պլանների մասին, բայց որքան էլ մարդը գիտակցի իր հակասոցիալական, հակաբարոյական քայլերը,  նրա մեջ նստած է ինքնապաշտպանական մոտիվացիան։ Մարդը ցանկանում է արդարացում գտնել իր արածին ու թեկուզ դիմացինին մոլորության մեջ գցել, թե այն՝ ինչ անում է՝ անում է լավագույն նպատակներով։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադատնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ իրեն Պապ թագավորի հետ համեմատությանը։

Հարցին, թե որքանով այդ համեմատությունը կարող է տեղին լինել, քանի որ եթե, օրինակ, Պապ թագավորը եկեղեցուց հողերը վերցնում էր ու կուսանոցները փակում՝ նպատակ ունենալով հարկային մուտքերն ավելացնել՝ պաշտպանունակությունը բարձրացնելու, դեմոգիաֆիական խնդիրները լուծելու համար, ապա Փաշինյանի վարչախումբը՝ հարկերն է ավելացնում՝ իր թիմին պարգեւավճարներ բաժանելու, թանկարժեք մեքենաներ ձեռք բերելու համար, իսկ հայրենիքը մասնատված նվիրում թշնամուն՝  հոգեբանն ասաց, որ այն ինչ ներկայացնում է Փաշինյանը՝ իրականության հետ շատ մեծ շեղում ունի, դրանք միանգամայն հակոտնյա բաներ են։ «Այսինքն, Փաշինյանը փորձում է արդարացնել,  պետության և ազգի կործանումը անցկացնել,  այսպես կոչված, մեծագործություների ներքո։

«Ընդ որում՝ պետք խոստովանել է, որ չնայած նման կերպար լինելուց, նրա  ինքնագնահատականը բավական բարձր է, քանի որ շարունակում է  իրականացնել այն ծրագիրը, որի համար եկել է։ Այսինքն, ընդդիմադիրների պայքար, ցույցեր, ընդդիմախոսներին բանտերում պահելը ու միջազգային կառույցների կողմից չքննադատվելն, այս ամենը բարձրացնում են իր ինքնագնահատականը։ Դրա համար էլ մի օր իրեն համեմատում է Քրիստոսի հետ, մի օր Պապ թագավորի, մի օր էլ իրեն Հուլիոս Կեսար կզգա, թեև համեմատության եզրեր ընդհանրապես չկան ու նման կործանարար իշխանություն մեր պատմության մեջ դժվար է գտնել։

Ուստի՝ ճիշտ է ասում, իրենք աննախադեպ են, աննախադեպ կործանարար են մեր պատմության մեջ, բայց չնայած դրան՝ նա իրեն համեմատում է մի կերպարների հետ, որոնք պետության ամրապնդմանը միտված քայլեր են արել, մինչդեռ իր նպատակը պետությունը ոչնչացնելն է, մի պետությունը ոչնչացրին, հիմա էլ մեր մյուս պետության ոչնչացումն է ընթացքի մեջ Եթե ուշադրություն եք դարձրել այն, ինչ ինքը մերժում կամ հերքում է, պարզվում է դա հենց իր մտադրությունն է, այն ինչի համար երբ ինքն իշխանության էր գալիս, նա դրանք իրականություն է դարձնում, այդ ամեը պարզվեց, իրենց մտադրությունների ոլորտից է»,- նշել է հոգեբանը։

Նալչաջյանի դիտարկմամբ՝ Փաշինյանը երեկ հերթական անգամ ի ցույց դրեց իր ատելությունը եկեղեցու նկատմամբ։ «Հատկանշական է, որ նա նաև գիտակցում է, որ իրեն էլ են Նեռ անվանում։ Նա հասկանում է, որ Նեռը հենց իրենց անուն է, հասկանում է, որ խորքում իրենք հենց Նեռի կրողներն են, գիտի, որ իրենց հենց Նեռ են անվանելու։

«Մենք՝ ժողովուրդը, իրականում  չենք զգում, թե ինչ է կատարվում մեզ հետ, քանի որ այնպիսի հարվածներ կրեց այս ժողովուրդը, որ մի տեսակ՝ անօգնական վիճակում է, իսկ պարագլուխը ճամարտակում է, ինչ ուզում՝ ասում է, իրեն թույլ է տալիս համեմատել պատմական հզոր գործիչների հետ, բայց, այո, ինքը պատմության մեջ մնալու է որպես հայրենիքը կործանող Հերոստրատ, ավելի ճիշտ կլինի, որ իրեն հենց Հերոստրատի հետ համեմատի»,- եզրափակել է հոգեբանը։