Փոխարժեքներ
25 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Հոկտեմբերի 30-ին և 31-ին «Դվին մյուզիք հոլ»-ում անցկացվում էր «Նոր դարաշրջան-արդյունավետ կրթութուն» խորագրով հայ-ռուսական համագումար, ուր ՌԴ-ից ժամանած կրթության ոլորտում առաջատար մասնագետներն ու հայ գործընկերները փորձի փոխանակում էի կատարում:
Միջոցառման ընթացքում Yerkir.am-ը հանդիպեց հասարակական գործիչ Արտակ Թովմասյանին, ում էլ մի քանի հարց ուղղեցինք՝ կապված ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ ՀՀ մուտքի արգելքի վերաբերյալ։
Արտակ Թովմասյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Զատուլինն այլևս անցանկալի անձ է Հայաստանում. «Մեր կողմից, որպես ժողովրդավար երկիր, ճիշտ մոտեցում չէ: Բավականին բացասական եմ վերաբերվում հայ ժողովրդի բարեկամի հանդեպ դրսևորած այդ վերաբերմունքը և հուսով եմ՝ անպայման կշտկվի առաջացած խնդիրը»։
Հարցին՝ արդյո՞ք սա Հայաստանում ծագող հակառուսականության աղբյուրն է, Թովմասյանը պատասխանեց. «Հակառուսականությունը Հայաստանում վաղուց է ծագել և զարգացել, իսկ այսօր նպաստավոր պայմաններ են ստեղծվում էլ ավելի զարգացնելու համար։ Պարզապես հայ ժողովուրդը պետք է հասկանա, թե որն է իր ընտրությունը խոշորների պայքարում։ Երբ ասում են «Ռուսական առաջարկ» և «Վաշինգտոնյան տարբերակ» ՀՀ քաղաքացին պետք է իր իշխանությունից պահանջի այդ տարբերակների բացվածքը։ Հայ ժողովուրդը պետք է հասկանա որն է իր ընտրությունը, և յուրաքանչյուրի կողմից ինչ փաթեթ է իրեն առաջարկվում: Կառավարությունն էլ իր հերթին թույլ պետք է չտա Հայաստանը դառնա մեծ խաղացողների հետաքրքրությունների թատերաբեմ: Աչքերը կապած ընտրություն կատարելը հանգեցնելու է նոր արյունալի դեպքերի։ Հայ ժողովուրդը գոնե մեկ անգամ այլոց սխալների վրա պարտավոր է սովորել՝ տեսնելով՝ ինչ կատարվեց Վրաստանի, Ուկրաինայի և այլ պոստսովետական երկրների հետ։ Սա երկար քննարկման նյութ է, որին մի օր ավելի ծավալուն կանդրադառնամ»։