Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Բլոկադան պատերազմական գործողություն է և սա պետք է բոլորը լավ գիտակցեն։ Մենք չենք կարող թշնամուն համոզել բացել ճանապարհը։
Ճանապարհը նրանք բացելու են միայն երկու պարագայում՝
Երկրորդ տարբերակի թերությունները, կարծում եմ, բացատրելու կարիք չկա։ Հուսով եմ, բոլորն են հասկանում, որ այդ կերպ բացված ճանապարհը յուրաքանչյուր հաջորդ պահի կարող է նորից փակվել։ Իսկ ճնշում գործադրելու կամք չկա։ Եվ սա ամենավտանգավորն է։
Թվում է՝ դրությունն անելանելի է։ Բայց կա մի հանգամանք, որի հետ չենք կարող հաշվի չնստել։ Այն, որ ինչ-որ պահից մենք պարզապես ստիպված ենք լինելու ճեղքել թշնամու բլոկադան։ Այդ պահը հնարավոր չի լինի չեղարկել. ուշ թե շուտ Արցախի ռեսուրսները սպառվելու են։ Հետևաբար հիմա է պետք իրավիճակ փոխել և խառնել բոլորի խաղաքարտերը։
Ադրբեջանցի սադրիչները չպետք է իրենց հանգիստ զգան մեր կյանքի ճանապարհին։ Եվ որքան շուտ դա հասկանան Արցախի իշխանությունները, այնքան լավ։ ՀՀ գործող իշխանություններից ոչ մի սպասելիք չկա. նրանք թուրքի թելն են թելում»։