Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ստեփանակերտում մասնակցեցի ՀՅԴ կազմակերպած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումին։ Հետաքրքիր և բովանդակալից ելույթներ շատ կային։ Մեր օրերի համար, կարծում եմ, նման քննարկումների կարևորությունն առավել մեծ է, որովհետև գաղափարների ու լավ մտածված ծրագրերի ճգնաժամն արդեն իսկապես խեղդող է դարձել:
Ինչ վերաբերվում է ֆորումի հիմնական թեմային` հայկական երկու պետությունների միջև ռազմավարական դաշնագիր ստորագրելու գաղափարին, ապա այն, ինչպես գիտեք, նոր չէ: Սերժ Սարգսյանի իշխանությունն այս տարբերակն ուներ իր ծրագրերում, բայց դա օգտագործվում էր որպես Ադրբեջանի հնարավոր ագրեսիան զսպելու ևս մեկ քաղաքական գործիք: 2016թ. ապրիլյան պատերազմից հետո այդ հարցը նորից օրակարգ բերվեց, բայց կրկին որպես պահեստային խաղաքարտ: Հիմա այդ դաշնագիրն արդեն պետք է պատրաստվի և ստորագրվի: Ժամանակն եկել է` մի քանի պատճառով.
ա) որովհետև ՀՀ ներկայիս իշխանությունները արտաքին ռիսկերը կառավարելու շատ ավելի քիչ ռեսուրս ունեն, քան նախկինները:
բ) ներհասարակական ճգնաժամի այս աննախադեպ ժամանակներում հայության ողջ ռեսուրսները համախմբելու լուրջ անհրաժեշտություն կա:
գ) արցախյան հարցում պաշտոնական Երևանի քաղաքականությունը օր օրի նոր վտանգներ է ստեղծում` պատերազմի հնարավորությունը դարձնելով գրեթե 100%»: