Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թմբուկի կառուցման գաղափարին հիմնականում մի քանի հոգի են դեմ, բայց այդ մի քանի հոգին շատ ակտիվ են եւ տպավորություն է ստեղծվում, որ հասարակությունը դեմ է թմբուկի կառուցմանը. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, անդրադառնալով Հանրապետության հրապարակում կառուցվող թմբուկին եւ դրա շուրջ բարձրացած աղմուկին, ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքով` երբեք որեւէ նախագիծ այսքան երկար իրազեկման ճանապարհ չի անցել, ամեն ինչ եղել է բաց ու թափանցիկ, եւ թմբուկի կառուցմանը դեմ լինելու պրոֆեսիոնալ փաստարկներ չկան:
«Մենք քննարկել ենք դա քաղաքաշինական խորհրդում, եւ խորհրդի անդամները համարյա միաձայն հավանություն են տվել թմբուկի կառուցման գաղափարին: Իմ կարծիքով` դա բացառապես մասնագիտական խնդիր է, ոչ թե հանրային քննարկման նյութ: Հանրային քննարկումով չէր կառուցվի օպերայի շենքը, չէր կառուցվի կառավարության շենքը, Էֆելյան աշտարակը... Բոլոր այդ կառույցներին հանրությունը եւ շատ հայտնի մարդիկ դեմ են եղել: Այստեղ խնդիրը որեւէ մեկի կապրիզը չէ: Կա Ալեքսանդր Թամանյանի լիարժեք նախագիծը, եւ երբ Հանրային խորհրդում մասնագիտությամբ գինեկոլոգ մի տիկին ասում է, որ Թամանյանի խզբզոցներն են ընդամենը եւ ոչ թե նախագիծ, առնվազն ամոթալի է մասնակցել նման քննարկումներին»,- ասաց նա:
Ամփոփելով խոսքը` Նարեկ Սարգսյանը նշեց, որ կա Թամանյանի նախագիծ, որը իրականացություն չի դարձել մոսկովյան իշխանության ցանկությամբ, որովհետեւ այդ թմբուկը Երեւանի հրապարակը կդարձներ շատ տպավորիչ, հզոր եւ կարեւոր: