|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վաղը՝ հոկտեմբերի 17֊ին, մեկնելու է Թուրքիա, որտեղ մասնակցելու է թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների Ստամբուլում կայանալիք խորհրդի նիստին։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նիստին կմասնակցեն նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Հունգարիայի, Թուրքմենստանի ներկայացուցիչները, հայտնում են ադրբեջանական աղբյուրները։
Ի հավելումն օրակարգային հարցերի, հանդիպմանը կքննարկվի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 11-ին: