|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, ըստ որի վերցնում է մանդատը և դառնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նա մասնավորապես գրել է․
«Սիրելի հայրենակիցներ,
այսօր ստանձնել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը և դարձել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր։
Այսուհետ պայքարը շարունակելու եմ այս կարգավիճակում՝ անդավաճան մնալով իմ սկզբունքներին։
Աստված պահապան մեր պետությանը և ժողովրդին»։
Հիշեցնենք, որ օրերս Մխիթար Զաքարյանը պատգամավորական մանդատը վայր էր դրել, և ըստ դաշինքի ցուցակի՝ հաջորդը Գառնիկ Դանիելյանն է։