|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ադրբեջանը, երկրի նախագահի կողմից հաստատված պլանի համաձայն, հուլիսի 2-6-ը ընկած ժամանակահատվածում լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի. հայտնում է АПА-ն:
Զորավարժություններին կմասնակցի 20 000 զինծառայող, 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 200 հրթիռա-հրետանային համակարգեր, ականանետներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 30 միավոր ավիացիա:
Զորավարժությունների ժամանակ զորքերը կկատարեն տարբեր տեսակի զորքային գործողություններ, այդ թվում` պայմանական հակառակորդին կրակային հարված հասնելու գործողություն, ինչպես նաև նախահարձակ գործողություններ «օկուպացված տարածքները» ազատագրելու նպատակով: