|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին և նրան բողոքի նոտա հանձնել՝ կապված Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հայտարարությունների հետ, որն իր ռուս գործընկերոջը ռազմական հանցագործ է անվանել։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
«Մարտի 21-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն կանչված ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին հանձնվել է բողոքի նոտա՝ կապված Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի՝ վերջերս հնչեցրած անընդունելի հայտարարությունների հետ Ռուսաստանի նախագահի վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը ՌԴ նախագահին անվանել էր «ռազմական հանցագործ» Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունների պատճառով։