Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարկաբեկեցին մեր լավագույն մտավորականներին, ստեղծագործական ուժերին։ Ցույց տվեք որեւէ կրթական օջախ, որը փլուզման եզրին չէ, ամեն ինչ այդ վիճակում է․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը։
Գրականագետը վստահ է՝ ԱԺ խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» դաշինքի, վաղ, թե ուշ իշխանություն կլինի։ «Անպայման, սակայն մի պայմանով՝ նրանք չպետք է իրենց զգան ընդդիմություն, իրենք են իշխանությունը։ Հայաստանում կան քաղաքական ուժեր, մարդիկ, որոնք կերտել են մեր երկիրը, նրանք չեն կարող ընդդիմություն լինել։ Ընդդիմությունը նրանք են, ովքեր փչացնում են մեր պետությունը, նրանք են, ովքեր կազմալուծում են մեր կրթությունը։ Այն ուժերը, որոնք կերտել են մեր հայրենիքը, որոնց իշխանության օրոք մենք կերտել ենք ամուր սահմաններ, իր ապագային վստահող ժողովուրդ, այդ մարդիկ պետք է գործեն՝ իբրեւ իշխանություն։ Մենք անընդհատ բարձրացնում ենք նրանց, ովքեր որեւէ բան անելու անկարող են, կամ էլ՝ եթե ինչ-որ բան են անում, անպայման դա ավարտվում է վատ վերջաբանով։ Սեպտեմբերի 21-ին պիտի ինչ-որ լավ բան լիներ, մեր ժողովրդին կրկին բաժանեցին երկու մասի, ատելությունը կրկին ծավալվեց»,- ասաց գրականագետ՝ շեշտելով՝ երկրի ղեկավարը չի կարողանում համախմբել ժողովրդին, սա ստույգ նշան է, որ նա պիտի հեռանա։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան